Ցավով ենք հայտնում, բայց ժամեր առաջ խոշոր ավտովթարից մահացել է Սասունը, նրա հետ գտնվող ուղևորի վիճակը ծանր է..Մանրամասներ է հայտնում Շամշյանը



Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարուխան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Գեղարքունիքի մարզի Կարմիր Գյուղ գյուղի բնակիչ, 34-ամյա Վարդան Մովսիսյանի վարած Toyota Corolla մակնիշի 60 FA 909 համարանիշի և Սարուխան Գյուղի բնակիչ, 55-ամյա Սասուն Տոնոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի C 388 EDM համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի, համագյուղացի, 52-ամյա Նադեժդա Տոնոյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ քաղաքացիների գնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավավքածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Գավառի բժիշկները, վիրավորին էլ հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը:

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աքսել Մանուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Սուքիասյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Սուքիասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 09-ի վարորդն ու վիրավոր ուղևորուհին ամուսիններ էին, իսկ Toyota-ի վարորդը մասնագիտությամբ՝ երաժիշտ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/10/1127063/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *