Շտապ…Ալիևի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, երբ իմացավ ՆԱՏՕ-ի այս հայտարարությունը…ՆԱՏՕ-ն ձգեց Ալիևի սանձերը


Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Հայաստանում է, նա մասնակցում է ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներին:


Երևանում հրավիրված ասուլիսում արձանագրեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Պատասխանելով Ադրբեջանում սկսված, հարձակողական ծրագիր ունեցող լայնամասշտաբ զորավարժությունների մասին հարցին՝ Ապաթուրայն ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն չի ներգրավվում ղարաբաղյան հակամարտության նման կոնֆլիկտներում, բայց և ավելացրեց. – «Իհարկե, խաղաղությունն ու անվտանգությունը այս տարածաշրջանում ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕ-ի շատ կարևոր գործընկերներին և դաշնակիցների

Մեզ քաջալերում է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդնում քաղաքական գործընթացում, ինչպես նաև քաջալերում է այն, որ շփման գծում փոխհրաձգությունները շոշափելիորեն նվազել են, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք ներդրվել են ոչ միտումնավոր լարվածության աճը կանխելու նպատակով։ ՆԱՏՕ-ի աներկբա գնահատականն այն է, որ հակամարտությունը կարող է հանգուցալուծվել խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ․ սա այն ուղերձն է, որ մենք փոխանցում ենք, և ես անձամբ եմ փոխանցել բոլոր կողմերին»:

ՆԱՏՕ-ից, իհարկե, մշտապես փաստել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Այս առումով, թեև Ապաթուրայի հայտարարությունները անակնկալ չէին, սակայն այս փուլում խիստ կարևոր են, որովհետև իրադրությունը շփման գծում ամեն պահի կարող է սրվել: Ադրբեջանը ամեն պահի կարող է դիմել սադրանքների ու հրահրել պատերազմական գործողություններ: Այս մթնոլորտում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից ռազմական լուծումը բացառելը խիստ կարևոր է:

Ապաթուրայը անդրադարձել է նաև Սիրիայում հայկական հումանիտար առաքելության մասին հարցին՝ նշելով, որ այսօր և՛ Հայաստանի արտգործնախարարի, և՛ Պաշտպանության նախարարի հետ զրույցներում այդ հարցին անդրադարձել են, ովքեր ներկայացրել են կառավարության տեսակետն այդ հարցի շուրջ․ – «Անշուշտ տեղյակ եք ԱՄՆ-ի ու մյուսների տեսակետին այդ հարցի շուրջ, բայց ուզում եմ ասել, որ երկու նախարարները շատ հստակ ներկայացրել են քաղաքական ու մարդասիրական նկատառումներով, որով Հայաստանի կառավարությունը ձեռք է մեկնում այն համայնքին, որը ստանում է աջակցությունը»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը մի քանի անգամ ընդգծեց ու կարևորեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները՝ հավելելով, որ Երևանում ունեցած հանդիպումները վերահաստատել են իր համոզմունքը, որ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ․ – «Ես իմ բոլոր զրուցակիցներին հավաստիացրեցի, որ ՆԱՏՕ-ն իր կողմից նույնպես մտադիր է շարունակել Հայաստանի հետ իր հարաբերությունները։

Ես նրանց շնորհակալություն հայտնեցի, բայց ցանկանում եմ նաև հայ ժողովրդին շնորհակալություն հայտնել այն օժանդակության համար, որ Հայաստանը ցուցաբերում է ՆԱՏՕ-ի առաջնորդած գործողություններում Աֆղանստանում և Կոսովոյում։ Նպաստը նշանակալի է և մեծապես գնահատված և ես գիտեմ, որ օրինակ Աֆղանստանում մեծ երախտագիտությամբ են ընդունում Հայաստանի մասնակցությունը»:

Ապաթուրայը հայտնեց, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր։ Նրա խոսքով, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխանցել է ուղերձ, որ Կառավարությունը մտադիր է ակտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ և ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունն այդ հարցում։ «Մենք ի զորու ենք և կտրամադրենք այդ աջակցությունը։ Ցանկացած երկրում կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պաշտպանական ոլորտը կարևոր է, քանի որ այդ ոլորտում մեծածավալ միջոցներ են շրջանառվում», – ասաց Ապաթուրայը։

Այսպիսով, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում կարևոր ուղերձներ հղեց: Ամենակարևորը որ նա Երևանում արձանագրեց հետևյալն էր՝ ՆԱՏՕ-ի կողմից որևէ քաղաքական խոչընդոտ չկա՝ խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Ավելին, ՆԱՏՕ-ական պաշտոնյան նույնիսկ անկնարկեց, որ Երևանում քննարկել են նաև լրացուցիչ համագործակցության հնարավորությունները ՆԱՏՕ-ի Հայաստանի և այլ գործընկերների միջև։

Թամար Բագրատունի

http://hayeli.am/article/1153525

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *