Հենց նոր։ ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը․ Ինչ է տեղի ունեցել․․․🤔🤔


Երեկ երեկոյան ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ռոստամ Բադասյանը՝ նշելով, որ Ավինյանը ձերբակալվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կասկածվում է ՀՀ քրեական օրենմսգրքի 225-րդ



հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությնա կատարման մեջ (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը):

Պաշտպանի խոսքով՝ ձերբակալման որոշումը հիմնավորված չէ, այն արդեն իսկ բողոքարկվել է:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *