Շոկային մանրամասներ….Միհրան Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։ Ով փրկեց նրան ՌԴ-ում. սա ուղղակի աբսուրդ է


Irakanum.am-ը գրում է.



Հավաստի տեղեկություններով, ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը եւ նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան է տվել։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։

Հիշեցնենք, որ Պողոսյանի փաստաբան Միխաիլ Յամչիտսկին ասել էր․ «Միջնորդությունը արդեն իսկ ներկայացվել է և համապատասխան ձևով ձևակերպվել: Քաղաքական ապաստան տրամադրելու հարցով որոշումը կայացնում է ՌԴ նախագահի վերահսկողությամբ գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա հիմքերը կան: Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»:

Հիշեցնենք, որ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝ Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Հայաստանում Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Պողոսյանը հայտնաբերվել էր եւ ձերբակալվել էր ապրիլի 19-ին՝ Պետրոզավոդսկ քաղաքում:

Հավելենք նաեւ, որ միջազգային իրավակարգավորումների համաձայն քաղաքական ապաստան տրամադրելու գործընթացը գաղտնի գործընթաց է, այսինքն՝ այն պետությանը, որին դիմում են, ինքը պարտավոր է դա չհրապարակել։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *